Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Հայաստանը սատարում է մամուլի ազատությանը»

«Հայաստանը սատարում է մամուլի ազատությանը»
23.01.2016 | 10:20

ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը ԵԱՀԿ մշտական խորհրդի հերթական հանդիպման ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ՝ Թուրքիայում հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցի առնչությամբ: Դեսպանը կիսել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի հունվարի 19-ին արտահայտած ակնկալիքը, որ Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչները պատասխանատվության են ենթարկվելու, որը հանրությանն ի ցույց կդնի խոսքի ազատության և լրագրողների նկատմամբ բռնության դեմ պայքարի կարևորությունը: Դեսպանը նշել է, որ Հայաստանը հետևողականորեն սատարում է մամուլի ազատությանը և լրագրողների ու իրավապաշտպանների անվտանգությանը: «Թուրքիայում լրագրողների, համայնքային ղեկավարների և իրավապաշտպանների ահաբեկումը, նրանց նկատմամբ բռնությանն ու սպանություններին արձագանքելու անկարողությունը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ՝ խրախուսելով անհանդուրժողականությունը երկրի պաշտոնական դիրքորոշմանը հակադիր ցանկացած գաղափարի նկատմամբ»,- ասել է Կիրակոսյանը: Հայկական կողմը մատնանշել է թուրքական իշխանությունների արձագանքը հայտնի թուրք մտավորականների նկատմամբ, որոնք համարձակվել են ձայն բարձրացնել՝ ի պաշտպանություն թուրքական հասարակության՝ ընդգծելով, որ նրանց նկատմամբ հարուցվել է հետաքննություն թուրքական քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հիման վրա, որը ժամանակին օգտագործվել էր Հրանտ Դինքին մեղադրելու և դատապարտելու համար: Կիրակոսյանը դրական է գնահատել, որ թուրք հասարակության զգալի մի հատված ցույցերի էր դուրս եկել՝ նշելու Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցը՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել սպանության բոլոր կազմակերպիչներին: Նա կոչ է արել թուրքական իշխանություններին պատշաճ արձագանքել այդ կոչերին:

Դիտվել է՝ 1148

Մեկնաբանություններ